Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Իսկ դուք գիտեի՛ք այդ մասին

Իսկ դուք գիտեի՛ք այդ մասին
28.05.2023 | 21:55

Սասունցի Դավթի առաջին հուշարձանը ստեղծել է Երվանդ Քոչարը 1939 թվականին` էպոսի հազարամյակի առթիվ:

Հուշարձանը պատրաստվել է 18 օրում, գիպսից։

Սակայն 1941 թվականի հունիսի 23-ին Երվանդ Քոչարը ձերբակալվում է։ Պատճառը հենց հուշարձանն է եղել:

Պատճա՞ռը:

Մերկ սրով ձիավորը նայում է դեպի «Բարեկամական» Թուրքիա։

Եվ այս դեպքում այլ բան չէր մնում, քան կոտրել Քոչարի հրաշալի քանդակը, որն ավարտելու համար վարպետն աշխատում էր օրեր շարունակ։

Արդյունքում նոր-նոր զարգացում սկսած Երևանը չստացավ արվեստի ևս մեկ գործ, իսկ դրախտային Եվրոպայից հայրենիք վերադարձած Քոչարը հայտնվեց ճաղերի հետևում, քանի որ համարձակվել էր Դավթի սուրը ուղղել Թուրքիայի կողմը ։

Ձերբակալությունից երկու տարի անց Երվանդ Քոչարն ազատ արձակվեց։

1953 թվականին մահացավ Ստալինը, իսկ 1959 թվականի դեկտեմբերի 3-ին կայարանի հրապարակում տեղադրվեց Սասունցի Դավթի արդեն երկրորդ արձանը, որի մեջ վարպետը ներդրեց իր ողջ տաղանդը ։

Կարեն ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 6366

Մեկնաբանություններ